Ֆիլիպ Կիրկորովը Անաստասիա Ստոցկայայի հետ կապված «եվրատեսիլյան» սկանդալի մասին
Երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ի իր էջում մեկնաբանել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայայի հետ կապված սկանդալը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Ամեն ինչ էլ պատահում է, նման բան կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, բայց հենց քեզ հետ եղավ (հավանաբար, իմ սկանդալային կարման քեզ էլ է փոխանցվել, չէ՞ որ դու իմ աշակերտուհին ես): Եվ դա կանցնի: Մեկ շաբաթից ոչ մեկ էլ չի հիշի այս դեպքը»,- գրել է Կիրկորովը՝ դիմելով Ստոցկայային:
