Ադրբեջանը հայտարարել է ԼՂ շփման գծում զորամասեր կառուցելու մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարություն է տվել նոր զորամասեր կառուցել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը՝ Զաքիր Հասանովը հանձնարարություն է տվել՝ կապված ճակատամերձ գոտում նոր զորամասերի կառուցման հետ:
