Պայթած ավիացիան և Ռևազյանին ավիացիայից ինքնամեկուսացնելու պահը

Քաղավիացիայի պատասխանատուները չեն կարողանում իրավիճակի ադեկվատ գնահատական և, որ առավել կարևոր է, ոլորտը ճգնաժամից դուրս բերելու ելքեր առաջարկել: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալը փորձել պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի պատճառների մասին: «Երբ ես առաջին անգամ մտա քաղավիացիայի կոմիտե, առաջին քայլն այն էր, որ ստուգեցի Միջազգային քաղաքացիական ավիացիայի աուդիտը, տեսա, որ շատ բարձր ցուցանիշներ ունենք. անգամ զարմացա, որ սկանդինավյան երկրների մակարդակի թռիչքային անվտանգություն ունի Հայաստանը: Այսինքն որեւէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք»,- ասուլիսի ժամանակ անկեղծացել է Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով, երբ հայկական ավիաընկերությունները դիմել են Եվրոպա թռիչքների թույլտվության համար, այնտեղից պատասխան նամակ է ուղարկվել ավիաընկերություններին, որ նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն: «Այդ նամակում նշված էր, որ ձեր ավիաընկերությունները այսպիսի լուրջ խնդիրներ ունեն, բայց այդ փաստաթղթի, այդ նամակի մասին ինձ չեն զեկուցել: Դա հուլիսն էր: Սեպտեմբերին ես գնացել եմ այցով Մոնրեալ, որտեղ շատ լուրջ միջոցառում էր կազմակերպվել: Պատահական այնտեղ եվրոպական լուրջ պաշտոնյաների հետ զրույցում իմացա այդ նամակի մասին: Երբ իմացա, որ կա նամակ, որ ինձ չի հասել, ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչ նամակ է, ինչու ինձ չի հասել: Եվ ես անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու մեզ ստուգի, այդ թվում նաեւ ինձ: Աբսուրդ է, որ նամակն ինձ չէր հասել: Դրա հետեւանքով քրգործ է հարուցվել»,- հայտարարել է Ռեւազյանը:
Ստացվում է, որ քրգրոծ հարուցվել է, բայց խնդիրները, որոնց մասին միջազգային կառույցը գրել է Տաթևիկ Ռևազյանից թաքուն պահված նամակում, այսպես էլ մնացել են չլուծված: Արդյունքում մարտին տեղի ունեցած աուդիտի արդյունքում երկու ավիանընկերությունները զրկվել են լիցենզիայից: Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA)՝ աուդիտի արդյունքում Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում արձանագրվել են լուրջ խնդիրներ-թերություններ, որոնք ուղիղ վտանգ են ներկայացրել միջազգային թռիչքային անվտանգության առումովը։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը խոստովանում է, որ ինքն այդ մասին դեռևս սեպտեմբերից տեղյակ է եղել: Ոչ մի խոսք այն մասին, թե ինչ է արվել խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս աղջիկը Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության հայտնի որոշման հրապարակման հաջորդ օրը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե պատրաստվում է նամակ գրել և պարզաբանումներ պահանջել EASA-ից, այն բանի համար, որ կայացվել է շտապ որոշում: Այսինքն` Տաթևիկ Ռևազյանը սեպտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածը ոչ միայն չի օգտագործել Հայաստանի քաղավիացիան պրոֆեսիոնալիզմը վերականգնելու, միջազգային թռիչքային անվտանգության նորմերին համապատասխանացնելու համար, այլլ նաև չի ընկալել խնդիրների բարդությունը և չի պատկերացրել, որ դրա արդյունքում կարող ենք լիցենզիայի կորուստ և ավիացիայի հեղինակազրկում ունենալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չթաքցրեց, որ ոլորտի վերաբերյալ իր պատրաստած զեկույցում բարձրաձայնված մասնագիտական խնդիրները Քաղավիացիայի ղեկավարները չեն ընկալել և անտեսել են: Ճաղարյանը առաջարկեց ելքեր` միջազգային ավիացիայի սև ցուցակում չհայտնվելու համար: Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն  հայտարարել է, թե Հակոբ Ճաղարյանն ասում էր՝ «կամ իմ ձեւաչափով ենք աշխատում, կամ ոչ մի»։

«Ռեւազյանը պետք է նշեր, թե ինչ ձեւաչափի մասին է խոսքը։ Իրականությանը չի համապատասխանում այն, թե ես ասել եմ՝ կամ իմ ձեւաչափով, կամ՝ ոչ մի։ Ես պահանջել եմ իրենց հայեցակարգը, որպեսզի կարողանանք համատեղել։ Օրենքում հստակ նշված է, թե ով եւ ինչով պետք է զբաղվի։ Ավիացիայի զարգացման հայեցակարգը ոլորտի քաղաքականության դաշտում է։ Այդ հարցով պետք է զբաղվի Կառավարությունը, ի դեմս՝ համապատասխան նախարարության։ Քաղավիացիայի կոմիտեի կանոնադրությամբ՝ նրանք պետք է զբաղվեն միայն տեխնիկական կարգավորումներով։ Իմ հայեցակարգի ներկայացման ժամանակ իրենք չեն ունեցել իրենց հայեցակարգը։ Ըստ օրենքի՝ իրենք չպետք է դիրքորոշում հայտնեին իմ հայեցակարգի վերաբերյալ։ Նրանք կատարել են մի բան, որն իրենց գործառույթների մեջ չի մտնում։Նույնիսկ վարչապետը մինչեւ հունիսի 17-ը հանձնարարել էր մեկ ամսվա ընթացքում ներկայացնել համատեղ ստեղծված հայեցակարգը, նրանք ոչինչ չեն առաջարկել։ Միակ առաջարկությունը եղել է այն, թե՝ արի քոնը դիր մի կողմ, նստենք նորը գրենք իրար հետ, ես ասացի՝ լավ, համաձայն եմ. իսկ ի՞նչը գրենք, ձերը ներկայացրեք կամ գոնե իմ հայեցակարգը վերցրեք, վրան ուղղումներ արեք կամ առաջարկություններ արեք՝ մի նոր հայեցակարգ գրենք։ Անհասկանալի դիրքորոշումներ եղան, որից էլ ես հրաժարվեցի»,- պատմել է վարչապետի նախկին խորհրդականը։

Ոլորտային լուրջ քայլերն իրականացնելու համար լուրջ մասնագետներ են պետք: Տաթևիկ Ռևազյանն այս փուլում ավելի լուրջ գործ ունի. նա պետք է մայրիկ դառնա, սակայն հանուն հայկական ավիացիայի փրկության` Նիկոլ Փաշինյանը Ռևազյանն ու նրա թիմին պետք է հեռացնի, և ոլորտը վերադարձնեն պրոֆեսիոնալներին:

Հայկ Դավթյան

դիտվել է 4464 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am