«Աշխարհը պետք է միավորի իր ուժերը COVID-19֊ին դիմակայելու համար»․Պուտին. Ռիա Նովոստի
«Կորոնավիրուսային պանդեմիային արդյունավետորեն դիմակայել հնարավոր է միայն միջազգային հանրության ջանքերը համատեղելով»,-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ գագաթնաժողովի ընթացքում:
«Հասկանալի է, որ համաճարակին կարող ենք հակազդել միայն միջազգային հանրության ջանքերը համատեղելով: Հենց այդ հավաքական մոտեցումներն են, որ Ռուսաստանը խթանում է բոլոր բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, G20- ում և ԱՊՀ-ում», - ասել է Պուտինը, գրում է Ռիա Նովոստին:
