Ոստիկանությունը տույժ կկիրառի

«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերել վարչական իրավախախտումը եւ բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

Նշվում է, որ ներկայումս վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաեւ սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախախտումները նախատեսված են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով:

Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մարզերում եւ Երեւանում վերջին հինգ տարիների ընթացքում օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 դրամ:

Մասնավորապես, Երեւանում իրականացվել է 3990 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 դրամ, ընդ որում մարզերից չորսում որեւէ վարույթ չի հարուցվել:

Նշվում է, որ վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է:

Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաեւ դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախախտումների դեմ պայքարը:

Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

Բացի դա, նշվում է, որ 43.1 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը՝ տրանսպորտային միջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը՝ համաձայն օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասի:

Նույն իրավասությունը օրենսգրքի 2191 հոդվածով վերապահվում է նաեւ տարածքային ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում եւ պատասխանատվության միջոցը կիրառում է ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով առաջարկվում է այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից:

Այսպիսով՝ կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախախտումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել ոստիկանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am