Մոսկվայում հաստատում են
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, որին կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքում նրա դիվանագիտական աղբյուրը: «Այո՛, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն պատրաստվում է երկու երկրների նախագահների ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,- հայտնել է աղբյուրը:
