Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը մեջլիսում Կարո Փայլանի դեմ հարձակումը դատապարտող նամակ է ուղարկել մեջլիսի նախագահին։
Թուրքական Etha կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի նամակի մեջ նշվել է, թե խիստ դատապարտում են հայ ինքնության համար Կարո Փայլանին թիրախավորելն ու բռնության ենթարկելը։
Նամակում շեշտվել է, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորների հարձակումները հայ եւ քուրդ պատգամավորների վրա ոչ միայն բռնություն էին, այլ նաեւ հանցանք՝ ատելություն եւ ռասիզմի հողի վրա։ «Հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ ֆիզիկական հարձակման ժամանակ միեւնույն ժամանակ վիրավորել են նրա հայ ինքնությունը՝ անվանելով «հայի վիժվածք»։
«Որպես մարդու իրավունքների պաշտպաններ, մենք ձեզ կոչ ենք անում իրականացնել ձեր պարտականությունները՝ դատապարտել տեղի ունեցածը եւ թույլ չտալ հետագայում նման հարձակումներ»,-նշվել է նամակի մեջ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը