Մեծ Բրիտանիան վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանին

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 853 հազար 505-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 114 հազարը: Ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 166 հազար 831: Մահացության ցուցանիշը 17 հազար 209 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 71 հազար 686: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 474 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 29 հազար 647 է, Նիդերլանդներում՝ 25 հազար 587 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 415 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 257 դեպք կա, Ռուսաստանում` 15 հազար 770: ՌԴ-ում մահացել է 130 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 979 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1234:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
«Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am