Իրանը մտադիր է ազատ արձակել Washington Post-ի լրագրողին
Իրանը պատրաստվում է ազատ արձակել 4 ամերիկացի բանտարկյալների, այդ թվում Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով «ՖԱՐՍ» իրանական գործակալության հաղորդագրությունը: Թեհրանի դատախազի որոշմամբ` բանտարկյալներին ազատ են արձակելու կալանավորների փոխանակման ծրագրով: Իրանական աղբյուրը չի նշել մյուս բանտարկյալների անունները, որոնց պատրաստվում են ազատ արձակել: Աղբյուրի հաղորդմամբ` Իրանում կալանքի տակ են գտնվում նաև նավաստի վետերան Ամիր Հեքմաթին, քրիստոնյա հոգևորական Սաեդ Աբեդինին և Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ռոբերտ Լևիսոնը:
