Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելուն ուղղված ցանկացած քայլ
Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նվազեցնելու և Բաքվին ու Երևանին փոխզիջման որոնման համար երկխոսության վերադարձնելու ուղղությամբ ցանկացած քայլ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն: «Ես կոնկրետ այդ տեղեկության վերաբերյալ ասելու բան դեռ չունեմ: Իհարկե, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որը նպատակ ունի նվազեցնել հակամարտության գոտում լարվածությունը և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին։
