Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խոշտանգում է քաղաքական իր բոլոր հակառակորդներին.Նարեկ Սամսոնյան (video)

Որպես քաղաքացի՝ ցավով եմ արձանագրում, որ այժմյան պայմաններում նույնիսկ մարզպետերն են որոշակի տեղեկատվություն տալիս իրենց մարզերում տիրող իրավիճակից, իսկ Երևանում քաղաքապետի կողմից չենք տեսնում նույնչափ սրտացավություն․ սա ցավալի է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր մեծ քաղաքի քաղաքապետ շփվում է իր քաղաքացիների հետ․ «Հայկ Մարությանը չի զգում քաղաքապետի պատասխանատվություն։ Ուղիղ եթերում ես նրան միայն տեսել եմ աղբի մեքենաների հետ։ Եթե գնահատենք Հայկ Մարությանի աշխատանքը, ապա երկու բալով կգնահատենք»։

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Հայկ Մարությանը Երևանի պատմության մեջ մնալու է ամենավատ ու ամենավախկոտ գործիչը։

Խոսելով Քաղավիացիայի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից ու ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականից՝ Նարեկ Սամսոնյանն ասել է․ «Վատ կառավարումը քաղավիացիայիում հանգեցրել է լուրջ խնդիրների։ Իշխանությունը ոչ թե փորձում է լուրջ խնդիրները լուծել, այլ՝ արդարանալ։ Քանի դեռ իշխանությունների վերաբերմունքն այսպիսին է, մենք անընդհատ ունենալու ենք տույժեր միջազգային մակարդակով»։

Միհրան Պողոսյանի դիտարկմամբ էլ՝ իշխանությունը մամուլում տեղ գտած յուրաքանչյուր տեղեկատվություն առաջին հերթին հերքում է․ «Հերքում պահանջելուց հետո իշխանությունն անցնում է մանիպուլատիվ քայլերի՝ թույլ չտալով, որպեսզի իրական խնդիրը չլուծվի, ծածկադմփոց են անում»։

Հարցին՝ գիտե՞ք, որ Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ, Միհրան Պողոսյանը պատասխանել է․ «Հայաստանում վերջին երկու տարում ԱԱԾ-ից մարդիկ չեն վախենում։ Իշխանության պատճառով՝ ԱԱԾ-ի նման լրջագույն կառույցը վերածվել է մարդկանց լռեցնելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու կառույցի»։

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Ընտրություններից առաջ անհանգի՞ստ եք․․․ Գևորգ Պապոյանի արձագանքը (video) Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video) Գյուղում անգամ կենտրոնական կոյուղի չկա, ամեն բնակիչ իր համար անցկացրել է կոյուղի․ Լուսակերտի բնակիչ (video) Ե՞րբ են 600 հազար հայերը վերադառնալու Ադրբեջան․ Էդգար Էլբակյան (video) Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ձերբակալվել է մարտի 1-ի գործի շրջանակում․ ՔԿ Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված հոլանդացի դիվանագետը փախուստի է դիմել «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի ամբողջ թյուրքական աշխարհի միջև կապը. Ֆուատ Օքթայ Աջափնյակում սպանված Արսեն Վարդանյանի դուստրը գրել է ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է ապաշխարելը և այդ մասին խոստովանելը. Հայր Սամվել Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am