Էլեկտրաէներգիայի ոլորտի համար՝30 միլիոն դոլարանոց վարկ
Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց:Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Հայաստանին կտրամադրվի վարկ` 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որի մարման ժամկետը 25 տարի կլինի, 14.5 տարին՝ արտոնյալ:
