Հերմինե Նաղդալյանի ամուսինը էշ անվանեց և խլեց պաստառը ցուցարարներից
Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անում Նորաշեն 2007 կոոպերատիվից տուժած բնակիչները: Նրանք պարզել են պաստառ, որում պատկերված է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Կռավարության շենքից դուրս գալով, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը Գևորգ Չաուշ շենքի բնակիչներից փորձեց խլել պաստառը , որի վրա նկարված է Հերմինե Նաղդալյանը։ Բնակիչները հետ վերցրին պաստառը։ Բեգլարյանը բարկացավ և բնակիչներին էշ անվանեց՝ հորդորելով դադարեցնել ակցիաներն ու սպառնալով նրանց:
