«Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի». ուր է «Մարտիկ»-ի 1 միլիոնը

Վերջերս  մի առիթով ասել եմ. «Վա՜յ նրան, որ այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին: Դեռ չեմ որոշել՝ ինչ կանեմ, բայց հաստատ այնպես կցավեցնեմ, որ ծպտուն չկարողանան հանել»: «Մեդիալաբ»-ի կայքում  մայիսի 7-ին  դրվել է Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը «Մարտիկ»  հիմնադրամի  գործունեության մասին, որը 2002-ին  հիմնել են  Սերժ  Սարգսյանն ու  Արթուր Աղաբեկյանը: Պարզվում է, ըստ  հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի, 1մլն դոլար կա հիմնադրամի հաշվեհամարի վրա, սակայն ոչ մի հաշվետվություն չկա այդ մասին: Այս  հրապարակումից հետո որոշել եմ  այնպես ցավեցնել Սերժ  Սարգսյանին, որ  ծպտուն  հանի: Բոլորս  հիշում ենք կոռուպցիան վերացնելու, «գլխից բռնելու», բյուջեի գրպանը մտնող «զզվելի»  մարդկանց մասին տարբեր տարիներին  Սերժ Սարգսյանի՝  բարկացած  տոնով  ասած  ածական բառերը, որով ուզում էր հասարակությանը  համոզել, որ ինքը կապ չունի  նրանց հետ, ինքը «լավն է, բարի  է», մյուսները՝  չար,  գող: Իհարկե  շատ լավ  էլ  հասկանում էինք ու հասկանում ենք, որ  առանց իր «դաբրոյի» ՀՀ-ում օրենքները չեն կարող շրջանցվել, ինչպես ցույց տվեց «Հրազդան ցեմենտ»-ի   փաստացի տիրոջ՝ ՎՏԲ   բանկի  օգտին  ԱԺ-ի    երեկվա  քվեարկությունը. մի բանկ, որը   դանդաղ գործող  միջուկային զենքի նման դրված է մեր տնտեսության մեջ: Ահա «Մարտիկ»  հիմնադրամի  անհաշվետու  գործունեության  մասին այս նյութը  ուղղակիորեն պատռում է իր դիմակը, ապացուցում է, թե  ով է առաջին «զզվելին», ով է կանգնած կոռուպցիայի գլխին:   Փաստը, որ  օրենքով պահանջվող՝ հիմնադրամի ամենամյա  հաշվետվությունը  չկա  ԱԶԴԱՐԱՐ-ում,  ոչ մի  տեղեկություն փաստացի հրապարակայնացված չէ, հաշվեհամարի իրական գումարը հայտնի  չէ  և «Մեդիալաբ»-ի այս հրապարակումից  մի շաբաթ է անցել ու այն   հերքող   ոչ մի բացատրություն, ոչ մի փաստաթուղթ չի հրապարակվել, շատ խոսուն է: Այս հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված է, որ  այդ գումարները  զինծառայողների կրթական, առողջապահական, սոցիալական խնդիրների լուծման համար են, այնինչ  այսօր  ծանր  վիրավոր  զինվորների ծնողները  կառավարությունից ու հայ ժողովրդից  գումար են  խնդրում  իրենց զավակների,  այն էլ մի հատիկ տղաների  հաշմանդամությունը թեթևացնելու համար: Սոցիալապես խիստ անապահով, ապրիլի 17-ին զոհված շուշեցի կամավորի  ընտանիքի 13 տարեկան որդու  փխրուն ուսերին է մնացել հիվանդ եղբոր բուժման բեռը.  նման բազմաթիվ   ընտանիքների շատ տխուր  օրինակներ   կան  մեր շուրջը, ովքեր շատ շտապ  կարիք ունեն օգնության: Մի քանի օր առաջ  օֆշորի գոտում ՀՀ  37  քաղաքացու անուններ հրապարակվեցին, ովքեր  բիզնեսմեններ են, իրենց եկամուտները  դուրս են տարել ու պահել  ՀՀ հարկային դաշտից դուրս  գոտում, այսինքն՝ նրանց եկամուտները չեն հարկվել ՀՀ-ում: Սրանից էլ բացահայտ կոռուպցիա՞: Միհրան Պողոսյանը, որպես չինովնիկ   գտնվելով այդ ցուցակում, պարզ է, Սերժ Սարգսյանի ցուցումով, ավելորդ կրքեր չբորբոքելու համար, տվեց հրաժարական և դրանով փրկեց իր կաշին: Իսկ  որքանո՞վ   է  «Մարտիկ»  հիմնադրամի գործունեությունը  տարբերվում Միհրան Պողոսյանի ու մնացածների օֆշորային գործունեությունից: Հայաստանի  ժողովրդի համար՝  ոչնչով, սակայն  Սերժ Սարգսյանը  հրաժարական  այդպես էլ   չի  տալիս : 2  օր առաջ  ՀՀԿ-ականները, չգիտես ինչի հիման վրա, կուրծք էին ծեծում, թե  ժողովուրդը  համախմբվել է Սերժ Սարգսյանի շուրջը, բա չեք ամաչո՞ւմ, բա չեք  կարդացե՞լ   այս մասին Շիրակի թեմի  Սրբազանի  շուրթերով  արտաբերված  հասարակության հավաքական խոսքը: Ժողովուրդը  նրա շուրջը  երբե՛ք չի համախմբվել,  և հատկապես   այսօր, «Մեդիալաբ»-ի  այս հրապարակումից հետո,  երբե՛ք չի  համախմբվի: Չգիտեմ՝   ինձ հաջողվե՞ց  ցավեցնել ՀՀ գործող նախագահին, թե՞  ոչ, բայց  հասարակության  պահանջն եմ ձևակերպում՝ ձա՛յն հանեք, հրապարակե՛ք  «Մարտիկ»  հիմնադրամի  գործունեության  մասին  հաշվետվությունը, հակառակ դեպքում դատարանում եք պատասխան տալու օրենքի պահանջը չկատարելու համար: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am