ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք առավոտյան զանգահարել էինք վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական, երեկ աշխատանքից ազատված Հակոբ Ճաղարյանին, ում երեկ հրավիրել էին ԱԱԾ։ Նա խուսափել էր հստակ պատասխանելուց, ասել էր՝ այո, հրավիրել են, մեր ԱԱԾ-ն է, գնալու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կինը՝ Զարուհի Մուրադյանը, տագնապած ստատուս էր գրել․ «Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից եւ մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում․․․ սակայն լուռ են եւ անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․․․ երեւի արդեն նախկին ընկերները... 5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա»:

Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դրանից մեկ ժամ անց ստատուս գրեց Հակոբ Ճաղարյանը՝ գովաբանելով եւ իր՝ ԱԱԾ-ում անցկացրած ժամերը ներկայացնելով որպես հրաշք զրույցի, խորհրդատվության, կիրթ մարդկանց հետ շփվելու ժամեր, իսկ լրագրողներին մեղադրելով իր անձով հետաքրքրվելու եւ իրեն պաշտպանել փորձելու համար։

Նա գրել է․ «Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձեւերն ու օրինական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները եւ կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարեւորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ: Այսքանը»։

Մենք փորձեցինք կապվել պարոն Ճաղարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ զրույց է ընթացել ԱԱԾ-ում, այդ ինչ արժեքավոր խորհրդատվություն է մատուցել ինքը անվտանգության աշխատողներին, եւ ինչքանով են ԱԱԾ գործառույթների մեջ տեղավորվում ավիացիան եւ Ճաղարյանի խորհուրդները։ Սակայն, ցավոք սրտի, նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ իրականում այդքան «անամպ» չեն անցել ԱԱԾ-ում նրա անցկացրած ժամերը։ Ճիշտ հակառակը՝ բավականին կոշտ խոսակցություն է ընթացել, որի ժամանակ բաց տեքստով նրան ասել են, որ եթե առաջիկա ասուլիսի ժամանակ հրապարակի հայկական ավիացիայի վերաբերյալ իր կազմած զեկույցի մանրամասները, ապա նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակելու» հիմքով։

Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթեւիկ Ռեւազյանի դեմ ասված ամեն խոսքը խստորեն կպատժվի։ Այս տեղեկությունները պրն Ճաղարյանից ճշտելու հնարավորություն մենք չունեցանք, սակայն եթե առաջիկայում նրա հռետորաբանությունը մեղմանա, եթե նա իր կազմած զեկույցի մանրամասները չներկայացնի հանրությանը եւ դադարեցնի Տաթեւիկ Ռեւազյանին ուղղված քննադատությունը, կնշանակի՝ մեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1343 անգամ
Լրահոս
Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am