Արդյոք Պարետի հրամաններին ենթարկվում են նախագահն ու վարչապետը․Արթուր Համբարձումյան (video)

 

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի խոսքով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ուղերձը պատահական չէր, որը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կայացած ֆեյսբուքյան ձախողված «ասուլիսին»։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա կոչի մասին։

Ըստ Համբարյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ծանր հրետանի, մտավ խաղադաշտ՝ ներկայացնելով վեց կետից բաղկացած իր ծրագիրը․ «Պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտես ինչու չանդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակը թունավորող կարևորագույն կետերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար ու Սահմանադրական կարգը խախտող հայտարարություններին»։

Գագիկ Համբարյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչու՞ է այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված․ «Հենց այս հանգամանքն է թունավորում ոչ միայն երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլև հայ-ռուսական հարաբերությունները»։

Գագիկ Համբարյանը համոզված է նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը բավականին լուրջ է, որը վերջին օրերին իշխանությունը փորձում է մեղմել․ «Հասարակությունը հիմա չի զգում, բայց մոտ ժամանակներս սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն ակնհայտ է լինելու»։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՇՊՀ նախկին դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը մի մասով ուղղված էր ժողովրդին, մյուս մասով՝ իշխանությանը․ «Ես սպասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կխոսի ու հայտարարություն կանի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ում տեղի էին ունենում դատաիրավական այլանդակություններ, երբ աշխարհը կորոնավիրուսի համավարակի մեջ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում, բայց այդպես էլ նրա կողմից հայտարարություն չտեսա»։

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում Պարետատան աշխատանքներին՝ Արթուր Համբարձումյանը նշել է․ «Նիկոլ Փաշինյանը պարետ է նշանակել Տիգրան Ավինյանին, որպեսզի այն մարդիկ, որոնց հետ ինքը քաղաքական հարցեր ունի, ենթարկվեն իրեն ենթակա մարդու։ Պարետ չպետք է նշանակվեր Տիգրան Ավինյանը, պետք է լինեին կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ նախագահը, կա՛մ էլ ԱԺ նախագահը»։

Հարցին՝ երկրորդ և երրորդ նախագահները հետհայացք չգցեցին, այլ շարժվեցին առաջ, ինչու՞ է այսօր Նիկոլ Փաշինյանը գնում այդ քայլին, հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժի հարցը, Գագիկ Համբարյանը պատասխանել է․ «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրեն ընդդիմացել են։ Տասը տարի հասարակությունից կտրված լինելուց հետո՝ Տեր-Պետրոսյանը 2008թ․ փորձեց վերադառնալ, որը չստացվեց։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, գնաց այդ ճանապարհով»։

Գագիկ Համբարյանը համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ թիմը ներգրավված է երկրի կառավարման մեջ։

Արթուր Համբարձումյանի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված մեծագույն կոմպլեքսներ ունի։

դիտվել է 1413 անգամ
Լրահոս
«Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլը մեծ թափով հարձակվելու է. Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» է կիրառում Ալիև-Պուտին լարվածությունը նոր թափ կստանա․․․ ասեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել. «ԱրմԼուր» Հավային դու ես, արա, ամոթ. Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ Էդմոն Մարուքյա՛ն, քո խաղերը լա՛վ գիտենք, քո արածը ոչ ոք չի մոռացել․ Լարիսա Ալավերդյան (video) Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան Ռիչարդ Մուրը Ստամբուլում բացահայտեց՝ ինչ են անում Նիկոլների հետ․ Երվանդ Բոզոյան (video) Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում «Կամուրջ»-ը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին․ Արման Աբովյան (video) 20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե կրպակին Արցախի hակամարտությունը գլխավոր «ստատուսագրի» համար hակամարտություն է իր և նախկին ղեկավարների միջև «Նիկոլ Փաշինյա՛ն, Նուբարաշենի գարշահոտությունը ձեզանից է գալիս․․․ խորշելի՛ եք»․ Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am