ԱՄՆ-ն սպառնալիք չի ՌԴ-ի համար. Պենտագոն
РИА «Новости»-ն տեղեկացնում է,որ Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեյվիսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի որդեգրած նոր մարտավարությունը հայտարարել է. « Ռուսաստանը չպետք է համարի, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներկայացնում իրենց համար: Նրանք չունեն որևէ հիմք, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներակայացնում իրենց համար… մենք չենք ձգտում խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ….մենք ունենք տարաձայնություններ, բայց սկզբունքային չէ մտածել, թե մենք սպառնալիք ենք Ռուսաստանի համար»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նորացված ռազմավարությունը հաստատող հրամանագիր է ստորագրել:
