Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

Ապրիլի լույս 6-ի գիշերը «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նուվար գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Նավուրից Չինչին գյուղ տանող ճանապարհից։

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ դեպքը տեղի է ունեցել հենց Նավուրից Չինչին տանող ճանապարհին։ Ոստիկանները շուտով հայտնաբերեցին դեպքի վայրը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Պարզվեց, որ մի խումբ անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը դանակահարել է 30-ամյա տղամարդուն։ Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։

Կատարվածից ժամեր անց Տավուշի ոստիկանները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 23-ամյա կասկածվողին։ Նավուր գյուղում բնակվող երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am