Վարչապետը կարևոր հայտարարություն է անում
Այս պահին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր հայտարարություն է անում: Հիշեցնենք,որ երեկ ՝մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,լրագրողների հետ զրույցում ,պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության վերաբերյալ հարցին, ասել էր. «Բայց ինքը հարց է տվել փաստաթղթերի հետ կապված, ես ինչ արձագանքեմ: Մեր նպատակը, մեր ցանկությունը որպես ռազմավարական գործընկեր մի քանի հարթակներից հայտնել ենք, և չի փոխվել մեր դիրքորոշումը: Ուղղակի մենք հիմա զբաղված ենք երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվի մեր ապագա հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որ վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»:
