Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կկիրառվեն
Եվրոպական հեռարձակողների միությունը և Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը դատապարտում են մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակչից հետո Հայաստանի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղի դրոշը պարզելը: Այս մասին տեղեկանում ենք միության տարածած հայտարարության մեջ: Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթի կորոշվի Ռեֆերենտ խմբի հաջորդ հանդիպման ժամանակ հունիս ամսին: Ռեֆերենտ խումբը նշում է, որ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ այս տարվա մրցույթից Հայաստանին որակազրկելու կամ հետագա մրցույթներին մասնակցությունը թույլ չտալու համար:
