Թուրքիայի քրդերը զինված նոր կառույց են ստեղծել
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողները մեկնում են հարձակման տակ գտնվող քրդաբնակ շրջաններ ու անդամագրվում նոր կազմավորված YPS-ին։ Քուրդ ուսանողներից բաղկացած հերթական խումբը Մարդին նահանգի Նուսայբինում հատուկ արարողությամբ է անդամագրվել YPS-ին։ Երիտասարդները խոստացել են փողոց առ փողոց մաքրել թուրքական ֆաշիզմից։
