Նոր խառնակչություն. հանուն ո՞ւմ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է այս արտակարգ իրավիճակում հիշեցնել իր գոյության մասին ու մի նեղմիտ կոչով է հանդես եկել:Երկիրը խորը ճգնաժամի մեջ է ու հասարակության եւ իշխանության միջեւ քանդվել են բոլոր պատնեշներն ու անջրպետերը, բոլորի նպատակը մեկն է՝ հաղթանակած դուրս գալ իշխանությունների կողմից որակված այս <<թեթեւ>> վիրուսի տակից, հանկարծ առաջին նախագահը որոշում է իրեն բնորոշ խառնակչությամբ զբաղվել, կոչ անել չխանգարել իշխանություններին պետությանը պատուհասած այս պատերազմում: <<Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ>> իրավիճակն ախտորոշում է Տեր-Պետրոսյանն ու հորդորում սառեցնել ներքաղաքական պատերազմները<<Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության>> , ասում է նա։ Այստեղ չենք կարող չկարեկցել առաջին նախագահին, ով, հիրավի այլեւս կտրված է իրական կյանքից ու եթե նույնիսկ չի տեսնում, որ արտակարգ այս իրավիճակում իշխանություններին գրեթե քննադատող չկա, ապա գոնե պետք է իմանար, որ իշխանությունն ինքն է առաջին իսկ օրվանից փակել լրատվամիջոցների բերանը, արգելել նրանց անդրադառնալ թեմային:

Առաջին նախագահի անսպաելի հայտնությունը , հիրավի, ուշագրավ է: Պետության հիմնադիր ղեկավարն, ով անտարբեր մնաց հազար ու մի աղմկահարույց գործընթացների նկատմամբ՝ Սահմանադրական դատարանի ու դատավորների նկատմամբ խաչակրաց արշավանքից սկսած, դատարաններն ու դատավորներին տեռորի ենթարկելու, աղմկահարույց ձերբակալությունների, ի դեմս գեներալ Մանվելի հերոսներին լլկելու, իրական՝ Արցախյան պատերազմի հերոսներին պատվազրկելու եւ երկրորդ նախագահին կալանավորելու խայտառակ գործընթացների նկատմամբ, հիմա հանկարծ եկել ու վիրուսային պատերազմի մասին է խոսում, խորհուրդներ տալիս, թե դադարեցեք իշխանությունների նկատմամբ անվստահությունը, երկրորդ եւ երրորդ նախագահներին խորհուրդ տալիս իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ ծավալած պայքարը , ինչպես նաեւ կոչ անում սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն իր խոսքով՝ ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։ Իհարկե, այս կոչից հետո կարելի է փաստել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնության միակ պատճառը թերեւս Սերժ Սարգսյանն է, նրա նկատմամբ մտահոգությունը, ու թերեւս պատահական չէ, որ նա խոսեց ճիշտ նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տվեց ապրիլի 16-ին մասնակցել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղից իրեն հրավիրել են: Որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կա անքակտելի կապ եւ այդ կապն ավելի հաստատուն դարձրեց 2 միլիոն դոլարը, որը առաջին նախագաը ստացավ Սերժ Սարգսյանի օրոք հայտնի հրաշալի քառյալը խաղարկելու համար, բազմիցս է գրվել եւ բոլորն են խոսում այդ մասին, միգուցե առաջին նախագահը մեր օրերում էլ որոշակի ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանից եւ այդ պատճառով զբաղվում է նրա պաշտպանությամբ: Հակառակ պարագայում մեր օրերը պատերազմական իրավիճակ բնութագրող մարդը առնվազն չնչին մարդասիրությունից դրդված պարտավոր էր խոսել Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին: Բայց այս քինախնդիր մարդն իր հաշվարկներն ունի ի տարբերություն երկրորդ նախագահի, ով հանգիստ կարող էր Տեր-Պետրոսյանի նկատմամբ այնպիսի հաշվեհարդար տեսնել՝ պետությունը թալանելու, սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը յուրացնելու ու տասնյակ աղմկոտ սպանությունների հովանավորչությամբ զբաղվելու համար, արդյունքում գուցե առաջին նախագահն այսօր անգամ խոսելու հնարավորություն չունենար, բայց չարեց՝ պետականամետ գործչի բարձր գիտակցությամբ, որ որքան էլ ճիշտ է այդ քայլին գնալը, բայց մեծ հաշվով կխաթարվի պետության ընթացքը:
Ու փոխանակ այսօր նա խոսեր իշխանությունների՝ երկրորդ նախագահի նկատմամբ հակապետական, պետական մակարդակով մահափորձ իրականացնելու պահվածքի մասին, նստել ու Սերժ Սարգսյանի դարդն է լացում: Իհարկե, երկուսի համագործակցության մասին մամուլում պարբերաբար գրվում է, հայտնի դարձավ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանին անձամբ է խնդրել ձեռք չտալ Սերժ Սարգսյանին, բայց այս պարագայում անամոթաբար պաշտպանել երրորդ նախագահին ոչնչից՝ անտեսելով երկրորդ նախագահին, ով իրական սպառնալիքի տակ է, առնվազն մանրախնդրություն է: Միգուցե այս լակոտակրատիայի հետ ծրագրում եք Քոչարյանի մահը, ով մեկ անգամ փակել է Արցախը ծախողիդ ճանապարհը եւ նույնը կանի նաեւ այսօր, այնպես որ ձեր վաղեմի երազանքը ի կատար չեք տեսնելու, հանգիստ վեր ընկեք տեղներդ ու ինքնամեկուսացեք ձեր ամրոցներում:
Հ.Գ.-Առաջին նախագահին ի սրտե խորհուրդ կտանք այսուհետ որեւէ խորհուրդ չտալ այս լակոտակրատիայի իշխանությանը, միեւնույն է, նրանք անում են այն, ինչ իրենք են հարմար գտնում:

 Անի Սահակյան

 

դիտվել է 2997 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am