Թայվանում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Ցայ Ինգ-վենն, ընտրվելով Թայվանի նախագահ, դարձել է երկրի առաջին կին ղեկավարը: Ինչպես գրում է BBC-ն` 59-ամյա Ցայ Ինգ-վենը Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության առաջնորդն է: Նրա կուսակցությունը պայքարում է հանուն Չինաստանից անկախություն ձեռք բերելու:
