«Տոտենհեմ»-ը 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմ»-ն «Ուայթ Հարթ Լայն» մարզադաշտում ընդունեց նախավերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդ»-ին: Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Պատրիկ վան Անհոլթը բացեց հանդիպման հաշիվը, սակայն երկու րոպե անց տանտերերի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսում լոնդոնյան ակումբը ֆանտաստիկ կամային հատկանիշներ ցուցաբերեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Անգլիայի Պրեմյեր լիգա. 22-րդ տուր. «Տոտենհեմ» – «Սանդերլենդ»՝ 4:1 Գոլերը՝ 40´ Պատրիկ վան Անհոլթ(0:1), 42´ Քրիստիան Էրիկսեն(1:1), 59´ Դեմբելե(2:1), 67´ Էրիկսեն(3:1), 79´ Հարի Քեյն(4:1, 11-մետրանոց):
