Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, պրեմյայիս կեսը կտամ նրան

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տարեկան պարգևավճարը ընդամենը 1 միլիարդ դրամ է կազմում, որը եթե բաժանելու լինեին բոլոր թոշակառուներին,

ապա տարեկան կտրվածքով յուրաքանչյուրին կհասներ ընդամենը 1988 դրամ գումար, իսկ մեկ ամսվա համար 150 դրամի կարգի ծիծաղելի մի թիվ: Ու դրանից հետո Փաշինյանը ինքն իրեն գովաբանել է, թե թոշակները 3000-5000 դրամով բարձրացվել են, ինչը հնարավոր է դարձել վերը նշված պաշտոնյաների լավ աշխատանքի արդյունքով: Ասել կուզի` ավելի լավ է թոշակառուն ամսվա կտրվածքով 165 դրամ պակաս ստանա, փոխարենը մենք ունենանք նորմալ վարձատրվող և կոռուպցիայով չզբաղվող պաշտոնայներ, որոնց աշխատանքի շնորհիվ հետագա տարիներին ևս կարողանալու ենք թոշակ բարձրացնել:
Այն, որ պաշտոնյան, հատկապես բարձրաստիճան պաշտոնյան պետք է պատշաճ վարձատրվի, միանգամայն ընդունելի է: Բայց երբ այս մասին խոսող վարչապետը միանգամայն սուտ թվեր է ներկայացնում հանրությանը` թաքցնելով պարգևավճարների իրական չափը և ներկայացնելով բազմակի անգամ ավելի փոքր պարգևատրման թիվ, քան կա իրականում, սա նշանակում է գործ ունենալ պարզ խաբեբայության հետ: Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը որտեղից է վերցրել այս 1 մլրդ դրամ թիվը, բայց ինչպես կասեր դասականը` ասելը քիչ է, փաստերն ավելի զորավոր են:

Պետական տարբեր մարմիններում պարգևատրումների չափի վերաբերյալ լրատվամիջոցները տարբեր պաշտոնական պատասխաններ են հրապարակել: Ըստ այդմ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598,360,000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս տեղեկատվությունը տրամադրել են ՊԵԿ-ից` Թերթ.ամ-ի հարցմանն ի պատասխան: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների, քարտուղարուհու և ՊԵԿ այլ պաշտոնյաների պարգևավճարների ֆանտաստիկ չափի մասին ևս հրապարակումներ եղել են, որոնց մասին լրացուցիչ հիշատակելը թերևս ավելորդ գլխացավանք է: 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների ընդհանուր թիվը 14 ամսվա համար կազմել է 2 մլրդ 102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։ Այսինքն` ամսական քաղաքապետարանի աշխատակազմին և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150 մլն. դրամ կամ շուրջ 315 հազար դոլար պարգևավճար։ Լրատվամիջոցները նաև հրապարակել են, որ վարչապետի աշխատակազմի պարգևատրման չափը 2019 թվականին կազմել է 1 մլրդ դրամ, իսկ ԱԺ պարգևատրումը կազմել է 2 մլրդ դրամ: Չհաշված տարբեր նախարարությունների, մարզպետարանների, կոմիտեների և այլ կառույցների պարգևատրումները: Պարզագույն թվաբանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 1 մլրդ դրամ թիվը պարզունակ սուտ էր` հանրությանը մոլորության մատնելու նպատակով:
«Ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել՝ թե ինչ-ինչ հարց ենք լուծել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով: Մենք կարողացել ենք 2019թ. ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով մենք մեկ միլիոն իննսուն հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել ենք: Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկման հետևում ինչ կա»,- հայտարարել է Փաշինյանը:

Վերը հիշատակված թվերն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ է փաստում թվաբանությունը. ներկայացված թվերի գումարն մոտ 10 մլրդ դրամ է: Եթե սրան էլ ավելացնենք տարբեր նախարարությունների և պետական այլ գերատոսչությունների աշխատակիցներին տրված պարգևավճարները, գումարը միգուցե տասնապատկվի:

Մի տեսակ անհարմար է, երբ երկրի ղեկավարի խոսքերը հայտնի հեքիաթի թագավորի ասածն են հիշեցնում. «Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է...»:

 
Հայկ Դավթյան

դիտվել է 5020 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am