«Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց»

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղ մտնելիս անծանոթի ուշադրությունը առաջինը կգրավի սեւի վրա սպիտակով գրվածը՝ «Հայկ 23»։ Գրությունը մեծ չէ, սակայն ցավն աղաղակող է։ Փոքրիկ դարպասի դուռը բացվում է, Արմինեն՝ Հայկի մորաքրոջ սեւազգեստ աղջիկը, բացում է դուռը, ուղեկցում տուն։ Հյուրասենյակում Հայկի անկյունն է, զինվորական հագուստով նկարներ, ժամացույցը, գլխարկը, ծաղիկներ, մոմեր, «Մարտական ծառայություն» հետմահու ստացած մեդալը։ Լեյտենանտ Գրիգորյանը նկարներից նայում է հստակ ու հպարտ։ Նարինեն՝ Հայկի մայրը, ցավից կուչ է եկել բազմոցին, պատմավեպերի ու դյուցազնավեպերի սիրահարը երեք որդիներին քաջերի անուն է տվել՝ Հայկ նահապետ, Սասմա Դավիթ ու Մհեր։ Քառօրյա պատերազմում զոհվեց Նարինեի ու Ռոդիկի ավագ որդին՝ հրասայլի վարպետը, Գրիգորյաների տան ուրախությունը։ Նարինեն առաջնեկին ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին է ունեցել, 1993թ․ մարտի 29-ին, Մարտունու դպրոցի նկուղում։ «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց»,- ասում է մայրը։ Հակամարտության գոտում ապրող, առաջին պատերազմի բովով անցած Ռոդիկը գիտեր․ «Վայենի զոնում ենք ապրում, մի օր պիտի սկսվեր կռիվը, ու զինվորն էլ պիտի կռվի։ Էն ժամանակ էլ էր էսպես, կռվողը չի վախենում, հարազատներն են վախենում։ Էն ժամանակ, ո՞վ գիտեր, թե մայրս կամ հայրս կարող ա վախենան, առջեւից գնացողը չի վախենում»,-ասում է որդեկորույս հայրն ու նախկին ազատամարտիկը։ 7890 Ստեփանակերտում Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Հայկի մայրը որդուն մի բառով է բնութագրում՝ անթերի․ «Նախադասության երկրորդ մասն արդեն հումոր էր, կամեցող ու հասնող էր, ժպտերես, բայց նկարներում միշտ լուրջ է խոխաս»։ Որդու հետ տիկին Նարինեն վերջին անգամ ապրիլի 2-ին է խոսել, սակայն Հայկի ձայնը սովորականի նման չէր․ «Միշտ հանգստացնում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, բայց մի տեսակ լարված էր ու անտրամադիր, ասաց՝ «հարցեր մի տուր, կզանգեմ», սպասում եմ, դե թող զանգի»,-ասում է Նարինեն՝ հայացքն անընդհատ ուղղելով Հայկի նկարին։ 7884 Հայկի տանկը խոցվել էր ապրիլի 2-ին, սակայն միայն ապրիլի 6-ին Հայկի դիակը տուն բերեցին։ Այդ ընթացքում տարբեր ու իրար հակասող լուրեր էին ասում, հուսադրում, որ հնարավոր է Հայկը ողջ լինի․ «Թեեւ ուզում էի հավատալ, որ ողջ է, բայց գիտեի, եթե ողջ լիներ՝ կզանգեր, իմաց կտար։ Ինքը ճարպիկ էր, ամեն վատ դրությունից դուրս կգար։ Մի անգամ էլ մեքենան էր վառվել, կարողացել էր դուրս պրծնել հրդեհից, բայց այս անգամ․․․»,- միտքը չի ավարտում Նարինեն։ Մինչ օրս էլ սպասում է որդու զանգին՝ չհավատալով, որ նա չկա։ Տան անկյունում Հայկի լուսանկարները միշտ կային, միայն սեւ շրջանակով մեծադիր նկարն է հուշում, որ անկյունն արդեն անմահության անկյուն է։ Գրիգորյանների ընտանիքում միայն Հայկն էր աշխատում, հայրը՝ Ռոդիկը, սեզոնային աշխատանքներ է անում։ «Մի բան կանենք, միայն խաղաղություն լինի»,-ասում է Ռոդիկը։ 7891 Հայկի երազանքը իրենց տունը վերանորոգելն էր։ Նշանված էր, կինն ու ընտանիքը պիտի հայրենի գյուղում ապրեին, բարեկարգ ու հարմարավետ տան մեջ։ Սյուզին 19 տարեկան է, Հայկին հանդիպել է Մարտունու զինկոմիսարիատի մոտ, երբ երկուսն էլ իրենց բարեկամներին էին ճանապարհում բանակ։ «Ինչպես ասում են՝ սեր էր առաջին հայացքից»,- ասում է նա։ 7883 Կատակասեր, հոգատար ու խենթ Հայկը պիտի դառնար իր կյանքի ուղեկիցը։ «Մանկուց էլ երազում էի կախարդական փայտիկ ունենալ, որ կատարեր ցանկություններս, հիմա ցանկությունս մեկն է՝ Հայկոն ողջ լինի ու մենք ի կատար ածենք մեր բոլոր երազանքները, այն երազանքները, որ ոչ մի կախարդական փայտիկ չի կարող իրականացնել»,-ասում է Սյուզին։ Հայկի դագաղը փակ էր, հարազատները չկարողացան համբուրել նրա սառած ճակատը, ահա թե ինչու չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ նրանց թվում է, թե իրենց Հայկոն դեռ պիտի գա։ Սյուզին թերթում է իրենց նկարները, դեմքին ժպիտ է հայտնվում, երբ նկարներում Հայկը ժպտում է, պատմում է այն օրերի մասին, երբ ոտքի տակ էին տալիս քաղաքը, հիմա ամեն մի թուփ ու քար իրեն է հիշեցնում, իրենց միասին անցկացրած խենթ րոպեները։ Սյուզին Մուշկապատից է, Մարտունու շրջանի այս երկու գյուղերին մի քանի բլրակ է բաժանում, Մուշկապատ հասնելը քիչ դժվար է։ Գիշեցի տանկիստը միշտ կատակում էր․ «Սյուզի, քեզ տանկով եմ բերելու մեր տուն»։ 7892 Նշանածի հուշերում Հայկը ճշտապահ է եւ զինվորականի ճշտապահությունն ուզում էր իրենց ձեւավորվող փոքրիկ ընտանիքին հաղորդել․ «Դու պիտի իմանաս զինվորականի կնոջ վարքականոնը»,- Հայկի հորդորն է հիշում Սյուզին։ Հայկի սեփական ընտանիքը չձեւավորվեց, գիշեցի տանկիստը երազում էր չորս որդի ունենալ, կոչել որդիներին եղբայրների անուններով, ավարտին հասցնել տան վերանորոգումը։ Երեխաների սիրահարը իրենց 3-ամյա փոքրիկ հարեւանին՝ Ալեքսին, «գնդակ» էր կոչում։ Այսօր փոքրիկ «գնդակը» դժվար է հասկանում, թե ինչ է կատարվում, իր համար Հայկոն հերոս է․ «Հերոս Հայկոյի համար ծաղիկներ է բերել»,- ասում է Նարինեն՝ Ալեքսի մայրը, բայց քիչ հետո Ալեքսը հարցադրում է․ «Բա Հայկոն ե՞րբ է գալու»,- ու Հայկի սեւազգեստ մայրը պատասխան չունի։ 7886 Հայկի մոր խոսքերով՝ որդին ծաղիկներ շատ էր սիրում, դժգոհում, որ անարդար է՝ տղաներին ծաղիկներ չեն նվիրում։ «Հիմա ծաղիկներով ես պատված, բայց ի՞նչ օգուտ»․․․ karabakh-open.info    

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am