Թավշյա հեղափոխության և Հայաստանի ավիացիայի միջազգային սկանդալի կապը. Տաթևիկը ժպտում է, իսկ ավիացիան խայտառակվում


Համացանցի հայկական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացել Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից Հայաստանի քաղավիացիային լիցենզիայից զրկելու մասին լուրը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով այժմ գտնվում է հղիության արձակուրդում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքում է տարածված տեղեկությունը` միաժամանակ հաստատելով, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը ոչ թե Հայաստանի քաղավիացիային է զրկել լիցենզիայից, այլ երկու հայկական ավիաընկերությունների ժամանակավորապես զրկել է եվրոպական ուղղություններով չվերթեր կատարելու իրավունքից: Ռևազյանն այս թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ` տեսակապի միջոցով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում.
«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,- ասել է Ռևազյանը:
Ըստ նրա` դեռ մեկ ամիս ասաջ իրենք նշել էին, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում, և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի մայիսին նախատեսված նիստի ընթացքում: «Ինչպես նշել էի ամիսներ առաջ՝ իրոք մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մեր Քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից»,- նշել է Ռևազյանն ու նկատել, որ երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ:
Ռևազյանի խոսքով` առկա լրջագույն խնդիրները շատ-շատ վաղուցվա խնդիրներ են, որոնք մեկ օրվա ընթացքում չեն լուծվի: «Պետք է նոր մասնագետներ ներգրավել, պետք է ուսում տալ, նոր մոտեցումներ բերել Քաղավիացիա, և մենք արդեն ընթացք ենք տվել, արդեն, լուրջ քայլեր արել են»,- վստահեցրել է Ռևազյանը:
Հայտարարություն է տարածել նաև Քաղավիացիայի կոմիտեն, որտեղ ևս շեշտվում է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից: Իսկ ինչ է կատարվել իրականում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական Միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: «2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն: Միաժամանակ նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր:
Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթերի իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշված է պաշտոնական պարզաբանման մեջ:
Հրապարակվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը, որտեղ նշվում է, որ հայկական մեդիայում տարածված տեղեկությունները անտեղյակության արդյունք են, իսկ խնդիրները որ արձանագրված են, շատ վաղուցվա են։
«Կարող եմ հավաստիացնել հայ հասարակությանը, որ խնդրի բուն պատճառներն ավելի խորն են և ունեն համակարգային բնույթ: Դրանք առկա են եղել երկար տարիներ` նախքան Հայաստանում 2018 թվականի քաղաքական զարգացումները:
Վերջին աուդիտի ընթացքում հայտնաբերված համակարգային խնդիրները պահանջում են միջամտությունն այնպիսի մասնագետների, ովքեր անհաղորդ են եղել անցյալի վատ գործելակերպին` ներառյալ կոռուպցիան, ինչպես նաև ունեն միջազգային փորձ և լայն կապեր, որոնք անհրաժեշտ են իրավիճակը շտկելու համար» ,- ըստ հայկական ԶԼՄ-ներին տրված քաղավիացիայի կոմիտեի պարզաբանման` նշել է Լեոնարդ Վիքսը:
Ուշագրավ և առաջին հայացքից շատ տարօրինակ է, որ օտարերկրյա պաշտոնյան մասնագիտական դիտարկումներից զատ, քաղաքական գնահատական է հնչեցրել և անդրադարձել թավշյա հեղափոխությանը, ինչը ավիացիայի ոլորտի համար ընդունելի չէ: Հետաքրքիր է, թե ում կամ ինչին է առնչվում կոռուպցիայի մասին նրա ակնարկը: Արդյոք սա նշանակում է, թե 2015 թվականին IQAO-ի կողմից Հայաստանի քաղավիացիային տրված բարձր գնահատականը կոռուպցիոն ճանապարհով է տրվել: Համենայն դեպս, օտարերկրյա մասնագետի կարծիքի այս մասը հստակեցման կարիք ունի, հակառակ պարագայում Հայաստանի օդային սկանդալը կարող է միջազգային արենայում նոր բացահայտումների առիթ դառնալ:
Փաստորեն, պատասխանատվության և իրավիճակի շտկման ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն, թե ինչու են հայկական ընկերությունները զրկվել լիզենզիայից, ինչ ժամկետներում և ինչպես պետք է խնդիրը լուծվի, և վերջապես, ինչն է եղել պատճառը, որ նախապես արված դիտողությունները չեն շտկվել: Ով է մեղավոր, որ Հայաստանի քաղավիացիան պատշաճ կերպով չի համագործակցել միջազգային ավիացիոն կառույցների հետ: Նորմալ և գործընկերային հարաբերությունների պարագայում զեկույցը առանց հայկական կողմի պարզաբանումների չէր հրապարակվի: Եվ վերջապես, ո՞վ է կրելու հայկական ավիացիայի միջազգային վարկանիշին հասցված հարվածի և անկման պատասխանատվությունը: Գեղեցիկ ժպիտով Տաթևիկ Ռևազյանը հերթապահ օղակ է, իրական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի պարտականությունն էր չձախողել մասնագիտական ոլորտների կառավարումը:

Հայկ Դավթյան

դիտվել է 5186 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am