Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է նախաձեռնել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության գործողությունների դատական հետաքննություն, որոնք հանգեցրել են ամերիկյան բանկում երկրի ակտիվները պաշտպանելու անընդունակությանը:
Ելույթ ունենալով Իրանի Քերման նահանգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ռուհանին հայտարարել է, որ ստեղծելու է աշխատանքային խումբ, որը զեկույց կպատրաստի Իրանում երկու միլիարդ դոլարի իրանական ակտիվների առգրավման շուրջ:
Իրանցի պաշտոնատար անձինք պնդում են, որ ամերիկյան բանկում իրանական ակտիվների առգրավման պատճառը դոլարով ամերիկյան արժեթղթեր գնելու մասին երկրի նախկին կառավարության որոշումն է:
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր, որ Իրանն իր սառեցված ակտիվներից 2 միլիարդ դոլարի փոխհատուցում է վճարելու 1983 թվականին Բեյրութում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 241 ամերիկացի ծովային հետևակայինների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում պայթյունի հետևանքով զոհված 19 ամերիկացի զինծառայողների հարազատներին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը