«ՀՀ-ում գրանտերի վրա նստած որոշ կազմակերպություններ փորձում էին ստվերել Արցախի ընտրությունների լեգիտիմությունը, սակայն դրանք որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել»․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս սերունդը պատրաստ է կրկնել իր պապերի հերոսությունը: Ցավոք սրտի, ապրիլյան քառօրյայի էջը դեռևս փակված չէ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմին։

Շահնազարյանի խոսքով՝ այս իշխանությունը փորձում է ցեխ շպրտել 2016-ի ապրիլի հերոսական հաղթանակի վրա. «Մենք պետք է ցույց տանք, որ ապրիլյան քառօրյան ոչ պակաս հաղթանակ էր, որքան արցախյան հերոսամարտը»:

Դավիթ Շահնազարյանը նշեց՝ հույս ունի, որ բոլորին է ծանոթ ապրիլյան պատերազմում Վիտալի Բալասանյանի ավանդը. «Ապրիլյան պատերազմի հենց գիշերը Վիտալի Բալասանյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ստանձնեց կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարությունն ու ջախջախեց թշնամուն, հետ շպրտեց»: Նրա խոսքով՝ այսօր Թալիշն անճանաչելի է Բալասանյանի շնորհիվ, ով նպատակ էր դրել այն վերաբնակեցնելու:

Մոտ երկու տարի առաջ Ազգային ժողովում ստեղծվեց «Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով», որը պետք է քննի այս պատերազմի հանգամանքները: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հանձնաժողովին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Դասալիքներից կազմված այս իշխանությունը մերժում և ստորացնում է մեր նորագույն պատմությունը: Ըստ էության՝ այս իշխանությունը պայքարում է իրականության դեմ, որի դրսևորումներից մեկն էլ նման հանձնաժողով ստեղծելն է»:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողով են հրավիրվում այն մարդիկ, ովքեր ապրիլյան քառօրյա ընթացքում եղել են սպայական հրամանատարության կազմում: Հանձնաժողով էր հրավիրվել նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով հրաժարվել էր ներկայանալ:

Դավիթ Շահնազարյանը խորհուրդ տվեց մյուս սպաներին ևս չներկայանալ այս հանձնաժողով. «Կոչ եմ անում՝ Յուրի Խաչատուրովի նման թքել այս հանձնաժողովի վրա, որովհետև այս հանձնաժողովը քաղաքական պատվեր է կատարում»:

Անդրադառնալով Արցախում անցկացված համապետական ընտրություններին և հարցին՝ ինչու՞ Արցախում, որտեղ կարևորն անվտանգությունն է, Վիտալի Բալասանյանը բավականին քիչ ձայներ հավաքեց, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, Արցախում էապես բթացել էր անվտանգության հարցը: Բայց մի բան կառանձնացնեմ՝ Հայաստանում տարբեր գրանտերի «վրա» նստած որոշակի կազմակերպություններ փորձում էին իջեցնել Արցախի սուվերենությունը՝ փորձելով ստվերել Արցախի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը»:

Դավիթ Շահնազարյանն ընդգծեց նաև, որ ոչ մի պարագայում Արցախում կայացած նախագահական ընտրություններն ու արցախցու ընտրությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել. «Նիկոլ Փաշինյանը «քիթը խոթում էր» Արցախի ներքաղաքական կյանքին՝ իր կոչերով փորձելով նեգատիվ կերպով ազդել ընտրությունների արդյունքի վրա ու այս ամենով հանդերձ՝ Վիտալի Բալասանյանը ստացավ քաղաքականապես կարևոր ձայներ»:

դիտվել է 1602 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am