Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորովիրուսով. IRIB

Իրանի խորհրդարանի` կորովիրուսով վարակված նախագահն այժմ գտնվում է կարանտինում և անհրաժեշտ բուժում ստանում։
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսով է վարակվել: Այդ մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
«Նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել, և նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։