ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը

Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 6000-ի շեմը՝ հասնելով 6095-ի:
Ըստ worldometers.info կայքի, այժմ երկրում գրանցվել է վարակման 245 373 հաստատված դեպք: Հիվանդությունից ապաքինվել է 10 403 մարդ:
ԱՄՆ-ում մահացության թվով առաջատար է Նյու Յորք նահանգը, որտեղ գրանցվել է մահվան 1562 դեպք: