Փողոցից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ

Երբ Հայաստանի ղեկավարը խոսում է ԼՂՀ հարցի մասին, նա պետք է շատ պատրաստված լինի ու հասկանա՝ ում է դիմում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԼՂՀ հարցի կարգավորման մասին ոչ շատ մտածված ու մակերեսային են. «Երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանը մեր ազգի պատմությունից օրինակներ էր բերում, նա գոնե պետք է ծանոթ լիներ մեր պատմությանը»:

Խոսելով Հայաստանում վերջին երկու տարում տեղի ունեցած փոփոխություններից՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է. «Փաշինյանը, երբ դեռ չէր եկել իշխանության, ես գրեցի մի հոդված, որով կանխագուշակել էի՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին՝ ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված»:
Անդրանիկ Միհրանյանը մանրամասնում է. «Այսպիսի իրականության մեջ վստահ էի, որ փողոցի կողմից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, բերելու է երկրում անկայունության: Այո, մարդիկ հիասթափված էին նախկին իշխանություններից և սպասում էին, որ մի հրաշագործ կախարդ կարող է իրենց հուզող հարցերը լուծել»:

Ըստ քաղաքագետի՝ աշխարհում վախենում են նման դեմոկրատական փոփոխություններից, որովհետև սովորաբար դեմագոգները խաղում են ժողովրդի տրամադրությունների լարերի վրա. «Հախուռն կրքերով փողոցի ամբոխի կողմից իշխանության են գալիս մարդիկ, ովքեր չունեն փորձ, ռեսուրսներ, որոնցից ելնելով՝ նման իշխանությունը կա՛մ հաստատում է դիկտատուրա, կա՛մ ժողովրդին տված խոստումներն ի կատար չեն ածվում»:

Հարցին՝ երկու տարին բավական է՞, որ իշխանությունն ու ժողովուրդն առերեսվեն իրականության հետ, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է. «Եթե իշխանությունն իր կառավարման առաջին ամիսների ընթացքում համապատասխան աջակցություն չի ստանում, ապա ժողովուրդը սկսում է հարցեր բարձրացնել և որպեսզի նման հարցադրումներ չլինեն, իշխանությունը սկսում է վերահսկել ԶԼՄ-ներին ու դատական իշխանությունների վրա»:

Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ Հայաստանի նման երկրում դիկտատուրա չհաստատվեց ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք:

Հարցին՝ այս իշխանությունը շարունակում է հետապնդել նախկիններին, որոնցից շատերն այսօր գտնվում են Ռուսաստանում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանքի տակ է, որքա՞ն է սա դեռ շարունակվելու, քաղաքագետը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանի բանտում լինելը, Սերժ Սարգսյանի նկատմամբ դատական պրոցեսները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի հետևում իր տված խոստումներին: Այս երևույթը մի բան է ապացուցում. ուրիշ ուղղություններով չկա հաջողություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ լինի, դրա համար էլ գնում է նման հետապնդող քայլերի»:

դիտվել է 1703 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am