Կիև թռչող ինքնաթիռն այրվել է
МАУ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Լվովից Կիև, հունվարի 15-ին՝ Երևանի ժամանակով ժ. 9:00-ին, արտակարգ վայրէջք է կատարել Լվովի օդանավակայանում թռիչքից 20 րոպե անց: Պատճառը ինքնաթիռի բեռնախցիկում առաջացած հրդեհն է եղել: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, հայտնում է LifeNews.ru-ը: «Թռիչքից 20 րոպե անց սրահում սկսվել էր ծուխ լցվել, անհնար էր շնչելը: Վախեցած մարդկանց բղավոցներից հետո ինքնաթիռը վերադարձավ Լվով»,- Facebook-ում գրել է չվերթի ուղևորներից մեկը:
