Հայաստանում մաքսանենգ առեւտուրը թանկ կարժենա
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր հարցադրումներից մեկին ի պատասխան տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը չի ուզում մաքսանենգ առեւտրի համար բանտ նստեցնել:«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե խոշոր խարդախները չեն ազատվի արդյոք փոքր տուգանքներով, Միրումյանը հայտնել է, որ տուգանքները բոլորովին էլ փոքր չեն. մաքսանենգության մեջ բռնվածը պարտավոր կլինի վճարել ամբողջ մաքսը, բացի այդ, նաեւ` տուգանք ապրանքային խմբաքանակի արժեքի 100 տոկոսի չափով:
