Անդրադարձ՝Պուտինի՝ դեպի Բաքու այդպես էլ չկայացած այցին
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեպի Բաքու այդպես էլ չկայացած այցին՝ Լևոն Մարտիրոսյանը նշեց՝ ինչպե՞ս կարելի էր պատկերացնել, որ մայիսի 9-ի տոնական օրը նա գնար Բաքու. «Դա մի տեսակ ծիծաղելի է, որ ընդհանրապես այս հարցը քննարկվում է»: Խոսելով բուհերում տարկետման իրավունքի վերացման հարցի մասին՝ նա ասաց, որ բոլորը պետք է քննարկեն, որոշում կայացնեն, ոչ միայն ԱԺ-ն՝ որպես պաշտոնական մարմին. «Որպես հասարակություն՝ մենք պետք է փոխհամաձայնության գանք՝ ինչ ձևաչափով ենք մեր ԶՈՒ-ն կազմավորում: Բոլոր տարբերակներն էլ հասկանալի են, ընդունելի և քննարկելի: Փաստ է այն, որ սա տարբերակներից մեկն է»:
