Կադիրովն առաջարկում է «սպանել կոնորավիրուսին»

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ չեչեններն աջակցում են կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին, որոնք իրականացվում են «Սպանել կոնորավիրուսին» կարգախոսով, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք նպատակ ենք դրել կտրել վիրուսի տարածման շղթան և վստահորեն շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մեր կարգախոսն է՝ «Սպանել կորոնավիրուսին» և գիտենք՝ ինչպես անել դա»,- նշել է նա։