Մենք թուրքական ապրանքներ չներմուծելու խնդիր չենք դրել. վարչապետ
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը ,Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Կառավարությունը որևէ նման խնդիր չի դրել:Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքներին սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,-ասաց վարչապետը: Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»:
