Թուրքմենիայում հնարավոր է ծխախոտ գտնել միայն «սև շուկայում»
Թուրքմենիայի իշխանություններն այրել են մի քանի հազար տուփ ծխախոտ: Այս կերպ քարոզչություն է տարվել ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում: BBC-ից տեղեկանում ենք, որ իշխանությունները նաև արգելել են ծխախոտի վաճառքը երկրում: Թուրքմենիայում հնարավոր է ծխախոտ գտնել միայն «սև շուկայում»` 1 տուփը 12 դոլար արժողությամբ: Ի դեպ, մինչ այս էլ Թուրքմենիան այն երկրների շարքում էր, որտեղ ծխախոտի գինն անհամեմատ բարձր է:
