Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետի խորհրդականի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի խորհրդական Ռիվկա Պալուխի մոտ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաեւ Պալուխի կնոջ մոտ։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 4247 հաստատված դեպք, զոհերի թիվը հասել է 15-ի: