Մենք պետք է ստուգենք Հայաստանին` միջուկային զենք ունենալու հարցում. Մոգերինի
Եվրահանձնաժողովը կստուգի վերջերս ԶԼՄ-ում հայտնված ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ պաշտոնական Երևանի կողմից միջուկային զենք ունենալու մասին հայտարարությունը: «Ես պետք է ստուգեմ դա: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման վերաբերյալ: Դուք գիտեք մեր մոտեցումը, այն հստակ է», - հայտարարել է այսօր ճեպազրույցին Բրյուսելում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոնյանչիչը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Հրանտ Բագրատյանի հայտարարությունը:
