Ահազանգում է քաղաքացին․Էջմիածնի ոստիկանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին ասելու եմ՝ «սրոկդ» երեք տարով երկարացնի

hayeli.am է ահազանգել Էջմիածնի բնակիչ Գևորգ Մկրտչյանը․

"Մարտի 28-ին գնացել եմ Էջմիածնի խանութներից մեկը գնումներ կատարելու, խանութի մոտ ինձ կանգնեցնում է ոստիկանը, չթողնելով մտնել խանութ,պատճառաբանելով ձեռնոց և դիմակ չկրելս։ Սակայն Պարետատունը նման արգելք չի սահմանել, այլ հայտարարել է, որ ցանկալի է քաղաքացիները կրեն ձեռնոց և դիմակ։ Երբ ես ուզում էի գնալ ոստիկանություն, հարցը պարզելու, ոստիկանը քաշելով մեքենայիս դուռը, ներսի՝ "обивка"-ի հատվածը կոտրում է՝ չթողնելով ինձ գնալ ոստիկանություն։ Այնուհետև նստում են  մեքենաս ու մենք գնում ենք  Վաղարշապատի ոստիկանական բաժանմունք։ Թևերս ոլորում են, վզիցս բռնում ու մտցնում բաժին, այն դեպքում, որ ես ինքնակամ եմ փորձում մտնել ոստիկանական տեղամաս։ Այնտեղ հարյուր հազար դրամի արձանագրություն են կազմում, թելադրում  թղթի վրա գրել այն, ինչ իրենք են ուզում՝ չթողնելով ներկայացնել իմ պարզաբանումները։ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանյանն ինձ նաև ասում է․ "Խանութի աշխատողներն ասում են, որ դու ցանկացել ես կորոնավիրուսը տարածել խանութում"։

Այնուհետև ինձ իջեցնում են հերթապահ մաս, որտեղ վերցնում են իմ հեռախոսն ու ստուգում, հետո հերթապահ մասի պետն ինձ տանում է առանձին սենյակ, ամենավերջին բառերով հայհոյում ու ասում՝ երբ պետք լինի սենց կանենք։ Այնուհետև մատնահետքեր են վերցնում, նորից բարձրացնում երկրորդ հարկ, որտեղ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանյանը մի քանի անգամ  ասում է․ "Երեք տարի ինը ամիս նստել ես, պետության հացը ձրի կերել ես"։ Մյուս ոստիկանն էլ շարունակում․ "Հեսա քեզ ձերբակալելու ենք ու Նիկոլ Փաշինյանին ասելու եմ, որ "սրոկդ" երեք տարի ավելացնի"։ Հետո այդ ոստիկանը մոտենում է ինձ, փորձում խփել, բայց հետո ասում․ "Չեմ խփի, չեմ ուզում հավասարվել "պլենդուզի" մակարդակի"։

Ուզում եմ նշել, որ այս ոստիկանները "մուռ են" պահել, որովհետև երեք ամիս փորձել եմ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում տալ, չեն վերցրել, դրա համար էլ այս ոստիկանները նշել են, որ թեժ գծեր զանգելուս պատասխանն է սա"։ 

Այնուհետև պետի տեղակալ նույն Ալեքսանյանը բարձր ձայնով ասում է․ "Ձեզ չեմ ասե՞լ՝ էս օրերին Գևորգին բռնեք, բերեք"։

Այդ պահին, երբ ես փորձում եմ զանգել ՄԻՊ, ինձ թույլ չեն տալիս՝ ասելով չի կարելի։ Երբ փորձում եմ մորս կանչել ոստիկանություն, Ալեքսանյանն ինձ ասում է․ "Հենց եկավ, իրեն էլ կտուգանենք"։

Երեք ժամ վախի մթնոլորտում պահելուց հետո, ինձ բաց են թողնում։

Մեր հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, քաղաքացին պատասխանել է․ "Պատրաստվում եմ բողոքարկել հարյուր հազար դրամի ակտը՝ վերադասության կարգով ոստիկանապետին, այնուհետև Վարչական դատարան հետո Եվրոպական դատարան։ Հայհոյանքներն էլ ես ընկալել եմ խոշտանգում, հոգեկան ուժեղ տառապանք և խոշտանգման համար հաղորդում եմ տալու ոստիկանություն"։

Քաղաքացին դիմեց նաև ՀՀ վարչապետին, որպեսզի վերջինս գնահատի "Թավշյա Հայաստանի" ոստիկանական ապօրինի գործողությունները։

Նշենք նաև, որ Գևորգ Մկրտչյանն իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, որոնք 12 տարի մեծանում են առանց մոր։

 

դիտվել է 8363 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am