Նիկոլ Փաշինյանին էլ չեն ներելու

Եթե Կորոնավիրուսը տեղադրենք Հայաստանի նորագույն պատմության տրամաբանության մեջ, ապա կառերեսվենք չարագուշակ մի օրինաչափության հետ, որը, կարծես թե, վերջին 30 տարիներին անընդհատ հետապենդել է մեր Հանրապետությանը։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց խոսքը պետության ղեկավարների պաշտոնավարման առաջին ժամկետների մասին է։ Հենց առաջին պաշտոնավարման, քանի որ այն, ինչի մասին ուզում ենք խոսել, որպես կանոն դրսևորվել է հենց այդ ժամանակահատվածում։ Եվ այսպես, անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է չորս ղեկավար՝ երեք նախագահ և մեկ վարչապետ։ Բոլոր չորս վարչակազմերը պաշտոնավարման առաջին ժամկետներում ստիպված են եղել առերեսվել օբյեկտիվ իրականության պարտադրած մարտահրավերների հետ։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին հինգ տարիներին օբյեկտիվ իրականության մարտահրավերներն էին պատերազմը, տնտեսական շրջափակումն ու ընդհանրապես Խորհրդային կայսրության կործանման հետևանքների հաղթահարումը։

Երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջինի հետ համեմատած գործունեության շատ ավելի նպաստավոր պայմաններ ուներ, քանի որ ժամանակաշրջանն այդ ընդունված է դիտարկել որպես հետխորհրդային տարածքի կայունացման և վերականգնման շրջափուլ։ Բայց ամեն դեպքում պաշտոնավարման առաջին ժամկետում Քոչարյանը ստիպված էր բախվել այնպիսի մի կործանարար ճգնաժամի հետ, որն էր՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարելի է ասել, որ նախագահության առաջին հինգ տարին Քոչարյանը ծախսել է դրա ծանր հետևանքների հաղթահարման և ներքին կայունության ապահովման խնդիրների վրա։

Ի տարբերություն Քոչարյանի, շատ ավելի ծանր իրավիճակում էր հայտնվել երրորդ նապագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-աղետի հետևանքները հաղթահարելու հետ զուգընթաց նա ստիպված էր դիմագրավել նաև տնտեսական ճգնաժամի ծանրագույն հարվածներին։ Առաջին հինգ տարին Սարգսյանի վարչակազմի առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերները հենց այս երկուսն են եղել։

Առաջին հայացքից թվում է, թե նախորդ երեքից շատ ավելի բարենպաստ պայմաններում է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տպավորությունն այս իհարկե մոլորություն է, քանի որ արդեն իսկ կարող ենք պնդել, որ փաշինյանական վարչակազմն իր պաշտոնավարման առաջին ժամկետը վատնել է երկու հիմնական ուղղություններով, որոնք են հեղափոխության հետևանքների հաղթահարումն ու կայունության ապահովումը, իսկ մյուս մարտահրավերը Կորոնավիրուսն է, որը հիմքից ցնցեց Հայաստանի տնտեսական և սոցիալական համակարգերը։ Վստահաբար հաջորդող երեք տարիներին այս երկու մարտահրավերների հետևանքները ուղեկցելու են Հայաստանին, եթե իհարկե չավելանան նաև նորերը։

Ասվածի համատեքստում կարող ենք գալ այն եզրակացությանը, որ Հայաստանի բոլոր չորս վարչակազմերը պաշտոնավարման առաջին ժամկետներին բախվել են օբյեկտիվ իրականության պարտադրած հիմնախնդիրներին և ինչ-որ իմաստով կորցրել առաջին հինգ տարիներին լիարժեք գործելու հնարավորությունը։ Բացառություն կամ էլ շեղում չկա, սա արդեն իսկ գոյություն ունեցող օրինաչափություն է և մենք, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և ունեցած վերաբերմունքից, պարտավոր ենք արձանագրել այն։ Իհարկե վերոհիշյալ բոլոր գործիչները գործել են նաև բազմաթիվ սխալներ, որոնք գրեթե չեն առնչվում օբյեկտիվ իրականության հետ։ Բայց դրանցից անդին կան նաև այնպիսի հանգամանքներ, որոնց հետ նրանք բախվել են պարտադրված և իրենց կամքից անկախ։

Շարադրանքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե օբյեկտիվ իրականության շահարկման միջոցով փորձում եմ արդարցնել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին և, տեղավորելով միևնույն հարթության մեջ, համահարթեցնել նրանց սխալներն ու բացթողումները։ Երիցս ո՛չ, նույնիսկ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող առաջին նախագահը ենթակա է քննադատության։

Խոսքը դրա մասին չէ, այլ ինքնին գոյություն ունեցող մարտահրավերների և դրանց վերաբերյալ հանրային սուբյեկտիվ գնահատականի։ Փորձը ցույց է տալիս, որ հանրույթները ի զորու չեն օբյեկտիվ իրականությունը դիտարկել երկարաժամկետ համատեքստում։ Որպես կանոն գնահատականը լինում է ակնթարթային, մարդիկ կարողանում են ընկալել ճգնաժամի առկայությունը, բայց դրա տեսանելի կողմի հաղթահարումից հետո անմիջապես մոռանում են անտեսանելիի հնարավորությունը, որն է՝ ճգնաժամի անխուսափելի հետևանքը։ Այլ խոսքով մարդիկ հասկանում են, որ պետությունը պատերազմի մեջ է, բայց զինադադարից հետո մոռանում են պատերազմի պատճառած ավերածությունները։ Եվ հատկապես այն հանգամանքը, որ տնտեսությունը կործանված է և նրանք երկար ժամանակ չեն կարող լավ ապրել։ Առաջին հայացքից սա իռացիոնալ վարքագիծ է, բայց եթե հաշվի առնենք երևույթի բոլոր շերտերը, ապա ռացիոնալիզմի տարրերն ակնբախ են։ Պարզապես մարդիկ եսասեր են և բառի ամենադրական իմաստով, քանի որ ինչպես Արիստոտելն է պնդում հանրույթը եսասեր միավորների ամբողջություն է։ Ամբողջություն, որն ի զորու չէ մինչև վերջ արժևորել օբյեկտիվ իրականությունն ու դրա պարտադրած մարտահրավերները։ Թերևս դա պետության մենաշնորհն է։ Այլ խոսքով՝ գործ ունենք չափազանց հետաքրքիր դուալիստական երևույթի հետ, որի համաձայն իրերն ու երևույթները լինում են երկու տեսակի՝ իրեր հանրության համար և իրեր պետության համար։

Ստացվում է այնպես, որ հանրույթները հաճախ չեն կարողանում հաղորդակցվել պետության գործառույթը հանդիսացող իրերի հետ, որոնք եկել են օբյեկտիվ իրականությունից։ Բայց ամենևին էլ պետք չի ենթադրել, թե հանրույթը հիմարների և անհասկացող ապուշների ամբողջություն է, քանի որ հոդվածի մեջ արծարծվող խզումը կյանքի է կոչվում հատկապես այն ժամանակ, երբ պետությունն էլ իր հերթին մոռանում է քաղաքացիների սուբյեկտիվ իրականության պարտադրած իրերի մասին։

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իհարկե չափազանց լուրջ ծառայություններ են մատուցել Հայաստանի պետությանը։ Մեկն ավելի շատ, մյուսը ավելի քիչ, այս պահին դա էական չէ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե քաղաքացիներն այնքան երախտամոռ են, որ չեն գնահատում այդ ծառայությունները․ մարդիկ ամենայն հեգնանքով մոռացան, որ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանը հաղթեց պատերազմում, նրանք կարծես թե, չնկատեցին վերաբացված ատոմակայանը, արհամարհեցին Քոչարյանի արձանագրած տնտեսական աճն ու չտեսնելու տվեցին այն փաստը, որ Սերժ Սարգսյանը մի կերպ կարողացավ ճգնաժամի հարվածներից չոր դուրս գալ։ Իսկապես հանրույթը չտեսավ և արհամարհեց այս ամենը, բայց ինչպես վերևում նշեցինք, մարդկային բազմությունը հակված չէ երկարաժամկետության համատեքստում դիտարկել օբյեկտիվ իրականությունն ու դրա հետևանքները։ Այն օժտված չէ համանման ինտելեկտուալ ինտուիցիայով։

Ի տարբերության հանրության, պետության ուղիղ գործառույթն է, անկախ օբյեկտիվ իրականության պարտադրած իրավիճակից, տեսնել և գնահատել մարդկային զանգվածի սուբյեկտիվ իրականությունը։

Հենց այստեղ է թաքնված խնդրի ողջ էությունը․ Հայաստանի կառավարող շրջանակները, տարված օբյեկտիվ իրականության մարտահրավերներով, կարծել են, թե հանրույթն ի զորու է տեսնել բոլոր այն իրերը, որոնք պետության ընկալման դաշտում են։ Իսկ այս մոլորությունը հանգեցրել է մեկ այլ կոպտագույն սխալի․ նրանք երկրորդական պլան են մղել անհատի սուբյեկտիվ իրականությունը։ Այլ խոսքով՝ կառավարող վարչակազմերը կարծել են, թե պետության նվաճումը կարող է գնահատվել զանգվածների կողմից՝ մոռանալով, որ զանգվածը երկարաժամկետության համատեքստում թքած է ունենալու ինչպես պատերազմում հաղթանակի, այնպես էլ՝ տնտեսական աճի վրա։ Այն ինչ գալիս է հետո, դա եսասիրական նկրտումն է։ Այսինքն, սեփական կարգավիճակի ճշգրտման հարցը՝ սոցիալ-տնտեսականից մինչև արդարության վերաբերյալ պարզունակ ընկալումները։

Գալիս ենք այն եզրակացությանը, որ անկախ այն հանգամանքից, թե կառավարող վարչակազմերը ինչ արդյունքներ են արձանագրել, միևնույն է, նրանք ի վերջո դառնում են ատելի, եթե չեն կարողանում լուծել կամ գոնե մեղմել անհատի սուբյեկտիվ իրականության խնդիրները։ Նույն տրամաբանության մեջ տեղավորվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա չկարողանա կարգավորել մարդկանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, ապա շատ շուտով եսասեր բազմությունը թքած է ունենալու ինչպես նրա հեղափոխության, այնպես էլ օբյեկտիվ իրականության պարտադրած մարտահրավերների դեմ անձնուրաց պայքարի վրա։ Բայց ինչպես տեսնում ենք վարչապետ Փաշինյանն իր նախորդների պես հանրության սուբյեկտիվ իրականությունը մղել է երկրորդական պլան, դրա վառ վկայությունը նրա ոչ այնքան ադեկվատ շեշտադրումներն են ԱԺ ամբիոնից։ Եզրակացությունը մեկն է՝ նրան էլ չեն ներելու, քանի որ հանրույթը ի զորու չէ տեսնել մեդալյոնի երկու երեսները, իսկ պետությունը ի սկզբանե հենց դրա համար է նախատեսված։

Կարպիս Փաշոյան

hraparak.am

 

 

դիտվել է 2216 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am