Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահ․ ՏԱՍՍ

Մոսկվայում այսօր գրանցվել է կորոնավիրուսի հետևանքնով մահացության հինգերորդ դեպքը, գրում է tass.ru֊ն։
Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով 69-ամյա մի հիվանդ: Նշվում է, որ հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջ մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ:
Նշվում է, որ հիվանդը տառապում էր նաև կարդիոսկլերոզից, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզից և քրոնիկ պիելոնեֆրիտից:
Մահացածը, մասնագիտությամբ համաճարակաբան, աշխատել է համալսարանում՝ որպես ուսուցիչ։