Եթե Շենգենյան գոտին փլուզվի, ապա եվրոն կկորցնի իր իմաստը. Յունկեր
ԵՄ անդամ-երկրներն ուժեղացնում են հսկողությունը սահմաններին, ինչը սպառնում է Շենգենյան համաձայնագրի գոյությանըբ: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:«Առանց Շենգենի, ազատ աշխատակիցների ազատ տեղաշարժման, առանց եվրոպացի քաղաքացիների տեղաշարժման ազատության եվրոն իմաստ չունի»,- ասել է Յունկերը: Ներկայացնելով 2016 թվականի առաջնահերթությունները՝ Յունկերը խոստացել է չհրաժարվել փախստականների վերաբաշխման պլաններից, ովքեր գտնվում են Իտալիայում ու Հունաստանում, ինչպես դա հաստատվել էր աշնանը:
