«Հրազդան ցեմենտի» ճակատագիրը որոշվեց
ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայներով: Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվեց չվճարված հարկերի արդյունքում գոյացած տույժ –տուգանքներից՝ մոտ 595 միլիոն դրամ։ Հիշեցնենք,որ ընկերության հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։
