ԵՄ-ն՝ Շենգենի վերացման սպառնալիքի առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական միության երկրների ղեկավարներին նախազգուշացրել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում համերաշխություն չդրսևորելու դեպքում, կորոնավիրուսի համավարակը կարող է խարխլել Միության հիմնասյուները, որոնցից է օրինակ` ոչ սահմանային գոտին։
Ըստ քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրի՝ Մակրոնն այս մասին ասել է ԵՄ 26 պետությունների ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ: «Եվրոպական ծրագիրը վտանգի տակ է: Այժմ առերեսվել ենք Շենգենի վերացման սպառնալիքին»,- նշել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված գործողությունների համակարգման հարցերը, ինչպես նաև համավարակի տնտեսական հետևանքները:

ԵՄ-ն ճշտում է կորոնավիրուսների դեմ համատեղ պայքարի իր ծրագրերը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: «ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է` շաբաթական ավելի քան 1 միլիոն եվրոյի չափով օգնությամբ և հայ ժողովրդի և տարածաշրջանի կենսապայմանների բարելավման նպատակով: Մենք ճշտում ենք մեր ծրագրերը` Covid19-ի դեմ պայքարում ուժերը միավորելու համար: Ավելի շատ միջոցներ կհատկացվեն»,- գրել է նա:

Իրենց հերթին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը կառավարություններին կոչ են արել կասեցնել աշխարհի ամենաաղքատ երկրների պարտքերի վճարումները, որ նրանք կարողանան պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ:

«ՀԲ-ն և ԱՄՀ-ն կարծում են, որ ներկա պահին անհրաժեշտ է ապահովել զարգացող երկրների համար գլոբալ մեղմացում, ինչպես նաև ուժեղ ազդանշան ֆինանսական շուկաների համար»,- նշված է համատեղ հայտարարության մեջ: Այս քայլն ուղղված է այն երկրներին օգնելուն, որտեղ բնակվում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող աշխարհի բնակչության երկու երրորդը՝ հիմնականում Աֆրիկայի երկրներում Սահարայից հարավ, և ամենաշռայլ ու էժան վարկերի իրավունք ստանալուն Միջազգային զարգացման ասոցիացիայից (ՄԶԱ), որը ֆինանսավորվում է ավելի հարուստ ազգերի կողմից:
«Կորոնավիրուսի բռնկումը ՄԶԱ երկրների համար, հավանաբար, լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ կունենա», որոնք կբախվեն «լիկվիդայնության անհապաղ անհրաժեշտությանը»՝ կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած խնդիրները լուծելու համար: ԱՄՀ-ն և ՀԲ-ն G20 երկրներին կոչ են արել աջակցել «բոլոր պաշտոնական վարկատուների կողմից ՄԶԱ երկրների պարտքերի վճարումը կասեցնելու» նախաձեռնությանը:

Դրանից բացի, կոչ են արել վերլուծել ֆինանսական պահանջմունքները, որոնց այս երկրները բախվելու են, և որոշել՝ նրանց ընդհանուր ծանրաբեռնվածությունն արդյոք կայո՞ւն է:

Համաշխարհային բանկի մասը լինելով՝ ՄԶԱ-ն աշխարհի 76 ամենաաղքատ երկրների օգնության խոշորագույն աղբյուրներից մեկն է՝ 30 տարի և ավելի ժամկետով վարկեր տրամադրելով զրոյական կամ ցածր տոկոսադրույքներով, ինչպես նաև խնդիրներ ունեցող որոշ երկրների տալով դրամաշնորհներ:

Ավելի քան 150 երկրներ մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 100-ից պակաս դեպք ունեն, ավելի ագրեսիվ միջոցառումները կօգնեն նրանց խուսափել խոշոր սոցիալական և տնտեսական կորուստներից, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։ Նրա խոսքերով՝ մասնավորապես, Սահարայից հարավ Աֆրիկայի երկրներում մինչ այժմ հաշվվում է 1400-ից մի քիչ ավելի դեպք։ Եթե նրանք անհապաղ ագրեսիվ միջոցներ ձեռնարկեն հիվանդության զսպման համար, ինչպես նաև թեսթավորեն և հայտնաբերեն շփումները, նրանք կկարողանան կանգնեցնել COVID-19-ի տարածումը, կարծում է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Նկատենք, որ ինը եվրոպական երկրներ ԵՄ-ի իրենց գործընկերներին կոչ էին արել թողարկել, այսպես կոչված, «կորոնաբոնդեր»՝ նոր պարտքային գործիք, որը կմիավորի տարբեր եվրոպական երկրների արժեթղթերը։ Պահպանողական քաղաքական գործիչները այնպիսի երկրներում, ինչպիսին են Գերմանիան, Նիդեռլանդները և Ավստրիան խոշոր պարտքեր ունեցող երկրների՝ Իտալիայի, Հունաստանի և Պորտուգալիայի հետ միասին «կորոնաբոնդերի» թողարկման հետ կապված մտավախություն ունեն, հայտնում է CNBC-ը։

Այնուամենայնիվ, Եվրոպան գտնվում է ճգնաժամի մեջ, մարտից դիտարկվել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ։ Չորեքշաբթի առավոտվա տվյալներով՝ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 182 000 դեպք։ «Մենք պետք է ընդունենք իրավիճակի լրջությունը և մեր տնտեսությունն այսօր ամրապնդելու հետագա գործողությունների անհրաժեշտությունը»,- նամակում հայտարարել են Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Լյուքսեմբուրգի առաջնորդները։ «Մեզ պետք է աշխատել ընդհանուր պարտքային գործիքի վրա, որը պետք է թողարկվի եվրոպական ինստիտուտի կողմից, որպեսզի միասնական հիմքով և բոլոր անդամ-երկրների համար օգտակարությամբ միջոցներ գրավի շուկա»,- ասել են ինը պետությունների ղեկավարները։

ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետևանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։ «Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաև նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1319 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am