Արտակարգ. Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 10 նորածին կա

Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի Պավիա քաղաքի Սան Մատեո կլինիկական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 10 նորածին երեխա է բուժվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իտալական La Provincia Pavese պարբերականին:
«Բոլոր երեխաների վարակումը տեղի է ունեցել ծնվելուց քիչ ժամանակ անց, մերձավոր հարազատների, առաջնահերթ՝ վարակված մոր հետ շփվելու հետևանքով»,-բացատրել է բժիշկը: