Հարաբերությունները վատթարանում են

Վերջին տարիներին Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում շարունակական վատթարացում է նկատվում: Այս մասին Վաշինգտոնում անցկացված համաժողովի ընթացքում հայտարարել են ամերիկյան մի շարք փորձագետներ: Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչ, գնդապետ Ռիչարդ Օթզենի կարծիքով, պատճառներից մեկը Թուրքիայում ժողովրդավարության անբավարար մակարդակն է. «Թուրքիան երբեք չի եղել ժողովրդավարության այն տեսակը, որը հավանության կարժանանար Կապիտոլիումի բարձունքին գտնվող խորհրդարանականների կողմից»: Փորձագետների խոսքով, թուրքական կողմը բացասաբար է ընդունում Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունը, մինչդեռ ԱՄՆ-ում ակնկալում են, որ թուրքական կողմը ավելի դյուրազգաց կգործի ամերիկյան շահերը ներառող հարցերում: Ստամբուլի փորձագետներից Հասան Յալչինի կարծիքով, երբ հարցն ազգային անվտանգությանն է վերաբերում, մոտեցումներն այլ են. «Այս անգամ ճգնաժամն այլ է, քանի որ այն ազդում է ազգային անվտանգության շահերի վրա, եւ Թուրքիան ու Միացյալ Նահանգներն այստեղ ծայրաստիճան տարբեր դիրքերում են գտնվում»: Վերլուծաբանների կարծիքով, Սիրիայի հակամարտության շուրջ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների հակասության պատճառներից մեկը Ռուսաստանի ներգրավումն էր, որը փոխեց Թուրքիայի ռազմավարական նպատակները: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների շահերն ավելի ճկուն էին եւ հարմարվեցին ստեղծված իրավիճակին, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը. «Սիրիայի հակամարտությանը միջամտելով՝ Ռուսաստանը հիմնովին հակառակվեց Թուրքիային, որը Ասադի հեռացումը համարում էր ռազմավարական նպատակ, իսկ երբ հակամարտությունը փոխեց ուղղությունը, Թուրքիայի դիրքորոշումը մնաց անփոփոխ»: Մասնագետների խոսքով, ամերիկա-թուրքական հակասությունների հետագա խորացումը կարող է ավարտվել երկու պետությունների հարաբերությունների իսկական ճգնաժամով. «Մենք մոտենում ենք վտանգավոր մի սահմանագծի, որն անցել էինք միայն մեկ անգամ, 1975-ին, երբ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր ընդունել», – պատմում է գնդապետ Օթզենը: ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը սակայն ավելի զգաստ է: Պետքարտուղարության հանրային կապերի բաժնի պետ Էլիզաբեթ Թրուդոն նշել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների բարեկամ եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցն է, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Վաշինգտոնը բազմիցս է հիշեցրել Անկարային խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am