Քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտնում է RIA Novosti-ն: Քննարկվել են միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ Սիրիայում հրադադարի ամրապնդման և պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցերը:
