Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ԼՂՀ շփման գծում զորավարժությունների մասին
Զրահատեխնիկայի անձնակազմի ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման համար զորավարժություններ են անցկացվել Ղարաբաղի հետ շփման գծում, երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «2016 թվականի ռազմական պատրաստության պլանի համապատասխան` ճակատային գոտում տեղակայված զորամասերում և ստորաբաժանումներում պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվել են զորավարժություններ զրահատեխնիկայի անձնակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման համար: Ռազմատեխնիկան և հետևակը իրականացրել են գործնական կրակոցներ, ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:
